Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Բազելին» պատիժ է սպասում

«Բազելին»  պատիժ է սպասում
04.10.2013 | 12:14

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել` Չեմպիոնների լիգայի «Բազել»-«Շալկե-04» խմբային հանդիպման ընթացքում ընդդեմ «Գազպրոմի»` Greenpeace կազմակերպության ցուցապաստառի առնչությամբ: Շվեյցարական ակումբը կարող է տույժի ենթարկվել հանդիպման բավարար անվտանգությունը չապահովելու համար, քանի որ ակցիայի կազմակերպիչները կարողացել են բարձրանալ մարզադաշտի տանիք ու կախել հսկայական ցուցապաստառը: Հետաքննություն է սկսված նաև պիրոտեխնիկայի օգտագործման խնդրով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ